Բաժիններ՝

Թունավորումներ՝ շմոլ գազից

Մարտի 12-ին, ժամը 00.10-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1982 թ. ծնված Մուշեղ Գ.-ն, 1989 թ. ծնված Գոհար Զ.-ն և 2010 թ. ծնված Մարի Զ.-ն, ովքեր թունավորումը ստացել են իրենց տանը գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:

Ըստ բժշկի տեղեկանքի Մուշեղ Գ.-ն, Գոհար Զ.-ն և Մարի Զ.-ն ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու:

***

Մարտի 12-ին, ժամը 14.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը մեկնել է Ծաղկահովիտ գյուղի Անդրանիկի փողոցի թիվ 9/2 տուն, որտեղ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնություն է ցույց տրվել 1981 թ. ծնված Ռուզաննա Տ.-ին, 2006 թ. ծնված Դավիթ Կ.-ին և 2010 թ. ծնված Նարե Կ.-ին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, իրենց տանը լոգանք ընդունելու ժամանակ` շմոլ գազի արտահոսքից:

***
Մարտի 12-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել 1955 թ. ծնված Լյուբա Ս.-ն, 1997 թ. ծնված Իլդա Հ.-ն, 1980 թ. ծնված Մարինե Ա.-ն, 2002 թ. ծնված Ռուզաննա Ս.-ն և 2004 թ. ծնված Սամվել Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են նույն օրը, ժամը 19.10-ի սահմաններում, խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչի ծխատարից արձակված շմոլ գազի հետևանքով:

Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս