
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. կան վիրավորներ. shamshyan.com

Երեկ՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Գյումրի քաղաքից դեպի Մայիսյան գյուղ տանող ճանապարհահատվածի 23-րդ կմ հատվածում բախվել են ՌԴ քաղաքացի, ժամանակավորապես Գյումրիում բնակվող 60-ամյա Հենրիկ Մկրտչյանի վարած Volkswagen Jetta մակնիշի 34 ՍM 547 համարանիշի և Շիրակի մարզի Կաքավասար գյուղի բնակիչ, 31-ամյա Արկադի Ապիկյանի վարած Toyota Camry մակնիշի 97 CG 777 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հ. Մկրտչյանն ու Volkswagen-ի ուղևորներ՝ Գյումրի քաղաքի Նիզամու փողոցի բնակիչ, 33-ամյա Բագրատ Համբարյանը և Toyota-ի վարորդ Ա. Ապիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի