10 իմաստություններ շաոլինյան վանականի կողմից, որոնք կօգնեն առողջ և երջանիկ լինել
Նրանց հետ, ում անհանգստացնում է այն հարցը, թե ինչպես մարմնով և հոգով մնալ երիտասարդ, երջանիկ և առողջ, 10 իմաստուն խորհուրդներով կիսվում է շաոլինյան վանական Շիֆու Յան Լեյը:
Մեծ գուրուն առաջարկում է արդեն այսօր նոր կյանք սկսել: Ըստ վանականի, ամեն ինչում պետք է չափ լինի: Պետք է լինի նաև ներդաշնակություն և հավասարակշռութուն կյանքում և այդ ժամանակ ծերությունը սարսափելի չի լինի:
Շաոլինյան իմաստություն
1. Մի մտածիր չափից շատ: Դա խլում է էներգիան, առողջությունը և ծերացնում է:
2. Մի շատախոսիր: Եղիր այն մարդը, ով գործում է, այլ ոչ թե միայն խոսում:
3. Ընդմիջումներ արա: Եթե աշխատանքդ շատ է, ապա պետք է յուրաքանչյուր 40 րոպեն մեկ 10 րոպե ընդմիջում անել:
4. Վերահսկիր քեզ, եթե երջանիկ ես: Եթե դու չես վերահսկում քեզ, ապա դա վնասում է դրական էներգիային:
5. Շատ մի անհանգստացիր և մի բարկացիր: Բաց թող վիրավորանքները: Եթե դու երկար ժամանակ պահում ես դրանք, ապա դա կարող է վնասել աղիքներին և լյարդին:
6. Շատ մի կեր: Աշխատիր կերակուրն ընդունելուց հետո թողնել թեթև քաղցի զգացողություն:
7. Գործերի մեջ մի շտապիր:
8. Զբաղվիր թուլացնող վարժություններով: Զբաղվիր անպայման մեդիտացիայով և չես կորցնի «Ին» էներգիան:
9. Ժամանակ հատկացրու ծանրաբեռնվածությանը:
10. Զբաղվիր «Կունգ-ֆու»-ով: Այն կօգնի բալանսավորել «Ին» և «Յան» էներգիաները և մարմնին և գիտակցությանը կնվիրի ներդաշնակություն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը