Բաժիններ՝

Սեփական երեխաների մորը հարկադրել է տղամարդկանց սեռական կրքերը բավարարող մերսման ծառայություններ մատուցել. «Փաստինֆո»

Հայկական ընտանիքը մշտապես համարվել ու ներկայումս էլ համարվում է սրբություն։ Բայց պարզվում է կա մարդկանց մի խումբ, որի բարոյականության նորմերը գիտակից մարդու համար դժվար ընկալելի են, թեեւ դրանք դժվար է նաեւ բարոյականության նորմեր համարել։

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել ընտանեկան բռնության մի սարսափելի դեպքի մասին, որը դրսեւորվել է ոչ թե բռնությամբ, այլ սեռական շահագործմամբ։ Ընդգծենք, որ խոսքը գնում է հայ տղամարդու կողմից իր երեխաների մորը թրաֆիքինգի ենթարկելու մասին, իսկ դեպքը տեղի է ունեցել Երեւանում։

32-ամյա տղամարդը հարկադրել է կնոջը՝ հաճախորդներին ոչ միայն մերսել, այլ նաեւ բավարարել նրանց սեռական կրքերը:

Ամուսինները համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխա, ապրել են Երևանի տարբեր հատվածներում՝ վարձակալական հիմունքներով և մի օր էլ ամուսինը որոշել է կնոջ միջոցով գույքային օգուտ ստանալ:

Եւ ամուսինն առաջարկել է կնոջը սեռական բնույթի գործողություններով զուգորդված մերսման ծառայություններ մատուցել՝ ստանձնելով հաճախորդներին ապահովողի դերը։
Երիտասարդ կինը սկզբում մերժել է, սակայն տղամարդը իր նպատակին հասնելու համար գտել է հարկադրման միջոց:

Տուն է հրավիրել մի տղամարդու և մի կնոջ, ովքեր ներկայացել են, թե ամուսիններ են։ Ոոգելից խմիչք օգտագործելուց հետո ասել է, թե զույգերով պետք է փոխվեն՝ իր կինն այդ տղամարդու հետ պետք է սեռական հարաբերություն ունենա, իսկ ինքը՝ տղամարդու կնոջ հետ:

Այս ամենից հետո տղամարդը տեսանկարահանել է, թե ինչպես է իր կինն այլ տղամարդու հետ սեռական հարաբերություն ունենում, ապա այդ տեսանյութը սոցիալական ցանցերում հրապարակելու՝ կնոջ հարազատներին ցույց տալու սպառնալիքով հարկադրել է որոշակի վարձավճարի դիմաց մատուցել հաճախորդների սեռական կրքերի բավարարմամբ ուղեկցվող մերսման ծառայություններ:

Շատ եկամուտ ստանալու համա՚՝ տղամարդն անգամ Երևանի մեկ այլ թաղամասում տուն է վարձել, որի ննջասենյակները հարմարեցրել է մերսման համար, գնել է յուղեր, սավաններ և այլ անհրաժեշտ պարագաներ ու կնոջը գործի դրել:
Կարճ ժամանակ անց կնոջը հարկադրել է «ռելաքս» տեսակի մերսումից բացի նաեւ «Էռո» մերսում իրականացնել:

Եկամուտներն ավելացնելու նպատակով,տղամարդը հաճախորդներին առաջարկել է նոր ծառայություն՝ ինչը ենթադրել է, որ հավելյալ գումարի դիմաց կինը հաճախորդների հետ նաև սեռական հարաբերություն պետք է ունենար:
Այս անգամ էլ կինը հրաժարվել է, սակայն ամուսինը նրան ծեծի է ենթարկել ու սպառնացել նաև հաճախորդների հետ սեռական հարաբերություն ունենալու տեսանյութը հրապարակել:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս