Սրտի նոպայի 6 զգուշացնող նշան
Աշխարհում բազմաթիվ մարդիկ սրտի հետ կապված խնդիրներ ունեն, իսկ սրտի նոպան մահացության ամենատարածված պատճառներից մեկն է։ Սրտի հետ կապված խնդիրները հատկապես սրվում են ժամանակակից կենսակերպի, սթրեսների, անառողջ սնվելու արդյունքում։ Setmar.ru կայքը գրում է, որ այդ պատճառով էլ շատ կարևոր է իմանալ սրտի նոպայի նշանները։
1. Շնչահեղձություն։ Սա ազդանշան է, որն օրգանիզմն ուղարկում է սրտի նոպայից առաջ. սա կապված է անոթների նեղացման և արյան մատակարարման պակասի հետ։ Նորմալ աշխատելու համար թոքերն անհրաժեշտ չափով արյուն չեն ստանում։ Քանի որ թոքերն ու սիրտը միասին են աշխատում, մեկի աշխատանքի դժվարացումն ազդում է մյուս օրգանի վրա։
2. Թուլություն։ Եթե անոթները սեղմվում են, նվազում է արյան մատակարարումը։ Դա հանգեցնում է մկանների թուլության և ընդհանուր մարմնի թուլության։
3. Ճնշում կրծքավանդակում։ Սրտի նոպայի մոտեցման արդյունքում կրծքավանդակում ցավն ու ճնշումը սրվում են, կարող են տարածվել դեպի ձեռքեր, մեջք և ուսեր։
4. Գլխապտույտ և սառը քրտինք։ Արյան վատ շրջանառության արդյունքում ուղեղին արյան մատակարարումը նվազում է, ինչը հանգեցնում է գլխապտույտի և սառը քրտինքի։ Քանի որ ուղեղը նորմալ չի գործում, ձեզ վատ եք զգում։
5. Հոգնածություն։ Սրտին արյան մատարակարարման պակասը հանգեցնում է հոգնածության։
Հիշեք, որ այս նշանները կարող են վկայել սրտի նոպայի մասին, բայց պարտադիր չէ, որ դրանք զգալու դեպքում սրտի նոպա ունենաք։ Պարզապես հարկավոր է ուշադիր լինել առողջության նկատմամբ և այս նշանները զգալու դեպքում քայլեր ձեռնարկել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը