
«Բանակցային գործընթացը շարժվել է մեռյալ կետից». Մինսկի խմբի համանախագահ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը շարժվել է մեռյալ կետից: Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:
Վիսկոնտին հայտնել է, որ մարտի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպի Ֆրանսիայի իր գործընկերոջ հետ:
Համանախագահն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան կշարունակեն համատեղ ջանքերը: «Իհարկե սա բարդ հարց է: Ինչպես գիտեք` զորքերի շփման գծում լարվածություն կա: Սակայն կողմերը ցանկանում են հասնել առաջընթացի: Կարծում եմ, որ դա շատ կարևոր է»,- ասել է նա: