
Ռուսաստանն «Իսլամական պետության» դեմ պայքարող միակ արդյունավետ ուժն է. Ասադ

Ռուսաստանը միակ լուրջ ուժն է, որն արդյունավետ պայքարում է ահաբեկչական «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ: Այդ մասին չինական ԶԼՄներին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Միակ լուրջ կողմն այդ առումով Ռուսաստանն է, որն արդյունավետ է պայքարում ԻՊ դեմ՝ Սիրիայի հետ համագործակցելով»,-ասել է Ասադը:
Բաշար Ասադը նաև հույս էր հայտնել, որ Սիրիայում պատերազմը կարող է ավարտվել 2017 թվականին: «Մենք միշտ հույս ենք հայտնել, որ այս տարին կլինի վերջինը: Բայց վերջ ի վերջո պատերազմ է և հնարավոր չէ կանխատեսել ինչ կպատահի»,ասել է նա:
2016-ի դեկտեմբերին Ասադը հայտարարել էր, որ Ռուսաստանը երբեք չի փորձում միջամտել Սիրիայի ղեկավարության կողմից որոշումների կայացմանը: