Բաժիններ՝

Խաղաղ բնակիչը վիրավորվել է ուկրաինական ուժայինների կրակոցների հետևանքով

Գորլովկայի հյուսիսային շրջանի Գոլմովսկի գյուղի խաղաղ բնակիչը հրազենային վիրավորում է ստացել մարտի լույս 11­-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի կողմից արձակված կրակոցների հետևանքով։

Տուժածին ցուցաբերվել է բժշկական օգնություն և այս պահին բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-­ը, գիշերվա կրակոցներից Դոնեցկի թաղամասերից մեկը և Գոլմովսկի գյուղի մոտակայքում վնասվել են նաև հինգ առանձնատներ։

2014 թվականի աշնանից արդեն ավելի քան տասն անգամ հայտարարել էին հրադադարի ռեժիմի մասին։ Սակայն, ինչպես մի քանի անգամ հայտարարել էր Դոնեցկը, ուկրաինական ուժայինները բազմաթիվ անգամ խախտել են հրադադարի ռեժիմը, ինչպես նաև կրակ են բացել ծանր հրետանիներից, ականանետերից և տանկերից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031