Ոչնչացվել են Տիգրան Ուրիխանյանի ցուցապաստառները և վահանակները

Այսօր, ժամը 14:30-ի դրությամբ Արաբկիր համայնքում անհայտ անձանց կողմից ոչնչացվել են «Ծառուկյան» դաշինքի անդամ, թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Տիգրան Ուրիխանյանի ցուցապաստառները և վահանակները:

Թեկնածուի շտաբից ահազանգել են ոստիկանության Արաբկիրի բաժին:

Մենք սա որակում ենք որպես մրցակիցների կողմից անպարկեշտ դրսևորում: Ոստիկանությունից ակնկալում ենք համարժեք միջոցների ձեռնարկում՝ բազմաթիվ տեսախցիկների առկայությամբ կատարվածի հրատապ բացահայտում:

Տիգրան Ուրիխանյանի նախընտրական շտաբ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031