««Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին» ունեն ամենաուժեղ կազմերն ԱՊԼ-ում». Անտոնիո Կոնտե
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Անգլիայի գավաթում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք խաղի նախօրեին բարձր է գնահատել մրցակցի կազմը:
«Իմ կարծիքով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին» ունեն ամենաուժեղ կազմերն ԱՊԼ-ում: Նրանք ունեն գերազանց և տաղանդավոր շատ ֆուտբոլիստներ, որոնք հաղթանակների փորձ ունեն:
Անխոս, խաղը կարող է շատ ծանր լինել և՛ մեզ համար, և՛ մրցակցի: Կարծում եմ՝ մեզ համար իրավիճակը հիմա ավելի լավ է: Մենք լավ թիմ ունենք՝ իր անհատականությամբ, և մենք լավ ֆուտբոլ ենք ցուցադրում: Բայց մեզ, ամեն դեպքում, բարդ խաղ է սպասվում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Մեր դեմ խաղալու է շատ ուժեղ մրցակից»,- ասել է Կոնտեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը