Բաժիններ՝

«Լեսթերի» նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին կարող է գլխավորել «Պալերմոն»

Թիմի նոր սեփականատերերն ուզում են ակումբում տեսնել Անգլիայի չեմպիոնին:
«Պալերմոյի» նախագահ Պոլ Բակալյինին ուզում է Կլաուդիո Ռանիերիին հրավիրել Դիեգո-Լուիս Լոպեսի տեղը, սակայն արգելք կարող է հանդիսանալ Ռանիերիի բարձր աշխատավարձը:

Ինչպես գրում է Football Italia-ն, չի բացառվում, որ իտալացի մարզիչը կընդունի «Պալերմոն»՝ նույնիսկ թիմի Սերիա Ա-ից թռնելու դեպքում:

«Արծիվների» պայմանագիրը Դիեգո Լոպեսի հետ նախատեսված է մինչև 2018թ.:
Իտալիայի առաջնությունում անցկացրած 27 խաղերից հետո «Պալերմոն», ակտիվում ունենալով 15 միավոր, գրավում է մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031