Բաժիններ՝

Sleepnotes-ը կարթնացնի և կպահպանի ձեր լավագույն երազները

Այս ծրագիրը ոչ միայն ճիշտ ժամանակին կարթնացնի ձեզ, այլև կպահպանի ձեր լավագույն երազները:

Գիտնականները, ովքեր զբաղվում են երազների ուսումնասիրությամբ, պնդում են, որ մարդիկ գրեթե միշտ տեսնում են երազներ, բայց չեն կարողանում հիշել դրանք:

Հավանական է, որ հենց դուք, մեկ անգամ չէ, որ նման եզրահանգման եք եկել: Երազները երբեմն լինում են այնքան վառ և հետաքրքիր, որ ցանկանում եք այն պատմել ինչ-որ մեկին,  սակայն արթնանալուց հետո անցնում է մի քանի րոպե, և երազն անհետանում է ձեր հիշողությունից:

Sleepnotes նոր համակարգն օգնում է հենց այս իրավիճակներում: Սա զարթուցիչ է iOS-ի և Android-ի համար, որը համադրված է նոթերը պահպանելու օնլայն-նոթատետրով: Սա հնարավորություն է տալիս զարթուցիչի հնչելուց հետո անմիջապես գրառել երազը:

Հավելվածում կա 2 զարթուցիչ: Դրանցից մեկը կարգավորված է միշտ լուսաբացի ժամին, իսկ մյուսը կարող եք կարգավորել ձեր ցանկությամբ: Երկրորդ զարթուցիչը ունի գադջետներում առկա մյուս զարթուցիչների բոլոր հնարավորությունները:

Լուսաբացին արված ցանկացած գրառմանը կարող եք կցել ինչ-որ էմոցիա, որպեսզի ամբողջությամբ արթնանալուց հետո հիշեք, թե ինչպիսի էմոցիաներ է առաջացրել ձեզ մոտ տվյալ երազը:

Բացի այս, հավելվածի հեղինակները նշում են, որ մարդու տրամադրությունը և քունը կապված է լուսնային ցիկլերի հետ: Այս իսկ պատճառով հավելվածն օգտատերերին ներկայացնում է լուսնային ցիկլերի հետ կապված քնի խանգարումների գրաֆիկը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս