
Վերատին և Մատյուիդին «Բարսելոնայի» դեմ խաղին պատրաստվել են գիշերային ակումբում

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպաններ Մարկո Վերատին և Բլեզ Մատյուիդին, փաստորեն, շատ վստահ էին, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի արտագնա հանդիպումից տուն էին վերադառնալու հաղթողի կարգավիճակով: Այս վստահության պատճառը տնային հանդիպումում կատալոնացիների դարպասը 4 անպատասխան գնդակ ուղարկելն էր:
Իսպանական և ֆրանսիական լրատվամիջոցներն այսօր տեղեկություն են տարածել, ըստ որի՝ այս ֆուտբոլիստները խաղին նախորդող գիշերը եղել են գիշերային ակումբում, որտեղ տեղի էր ունենում Ռիհանայի համերգը: Համերգին զուգահեռ՝ ակումբում անցկացվել է նաև PUMA-ի սպորտային սարքավորումների ցուցահանդես:
Ըստ ֆրանսիական թերթերի՝ ֆուտբոլիստները Բարսելոնա մեկնելուց մի քանի ժամ առաջ են հեռացել ակումբից և եղել են ոչ սթափ վիճակում:
Սիրարփի Աղաբաբյան