«Մխիթարյանն իր ողջ կյանքը նվիրում է ֆուտբոլին, յուրաքանչյուր օր աշխատում է վաղվա մասին մտածելով». Մարկոս
Հայաստանի հավաքականի ու հունական «Քսանտի»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզելին անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Դեռ «Փյունիկում» ես հասկանում է, թե որքան տաղանդավոր են Մխիթարյանն ու Գևորգ Ղազարյանը: Հենրիխն այն ժամանակ շատ լավն էր, սակայն ես նրան չէի տեսնում «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Երբ նա տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ», գրանցեց լուրջ առաջընթաց: Այնպես որ, Հենրիխը միշտ շատ է աշխատել իր վրա ու բոլորին ապացուցել է, որ արժանի է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում»,-«Матч ТВ»-ի հետ հարցազրույցում ասել է Մարկոսը` ավելացնելով, որ վաղուց է ճանաչում Մխիթարյանին ու գիտի, որ նա իր ամբողջ կյանքը նվիրում է ֆուտբոլին, յուրաքանչյուր օր աշխատում է վաղվա մասին մտածելով ու լրջորեն է վերաբերվում իր գործին:
«Նա միշտ օգտագործում է առողջ սնունդ, վաղ է քնում, չի օգտագործում ալկոհոլ ու չի անում իր մարմնի համար վնասակար ոչինչ: Ոչ բոլորն ունեն Մխիթարյանի պես բնավորություն և այդպիսի կարգապահություն: Երբ ես խաղում էի «Կուբան»-ում, «Անժի»-ն լուրջ առաջարկ էր արել Հենրիխի տրանսֆերի հարցով: Սակայն այդ ժամանակ նա գրեց ինձ հետևյալը.
«Հարցը փողի մեջ չէ: Ես ունեմ երազանք խաղալ Եվրոպայում ու թոփ-ակումբում»: Այս մրցաշրջանում, երբ Մոուրինյոն չէր վստահում Հենրիխին, նա գրեց ինձ. «Ես չեմ եկել այստեղ, որպեսզի նստեմ պահեստայինների նստարանին: Ոչ, պետք է ամեն ինչ անեմ ու կերտեմ պատմություն: Ես պետք է խաղամ»,- պատմել է Մարկոսը: