Երգիչ Ջոնի Հոլիդեյը պատմել է քաղցկեղի դեմ իր պայքարի մասին
Ֆրանսիացի ռոքերաժիշտ Ջոնի Հոլիդեյը պայքարում է ուռուցքային հիվանդության դեմ: Ադ մասին արտիստը մարտի 9ին հայտնել է Twitter-ում:
Երգչի խոսքով՝ մի քանի ամիս առաջ իր մոտ հայտնաբերել են քաղցկեղային բջիջներ: Նա նշել է, որ ֆիզիկապես լավ վիճակում է: «Այսօր իմ կյանքին ոչինչ չի սպառնում», գրել է Հոլիդեյը:
73-ամյա երաժիշտն իր երկրպագուներին խոստացել է, որ շուտով նրանք իրեն կտեսնեն բեմի վրա: 2009 թվականին Հոլիդեյը երկու վիրահանություն է տարել Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում:
Փարիզի կլինիկաներից մեկում հեռացրել են երգչի միջողնային ճողվածքը, ինչից հետո նրա մոտ բարդություններ են առաջացել: Նրան շտապ կարգով հոսպիտալացրել են Լոս Անջելեսում:
Այնտեղ նա բուժընթաց է անցել հետվիրահատական վարակի դեմ: Ջոնի Հոլիդեյը (իսկական անունը՝ ԺանՖիլիպ Լեո Սմետ) Ֆրանսիայի առավել մեծ ժողովրդականություն վայելող ռոքերաժիշտներից մեկն է: Իր ողջ կարիերայի ընթացքում նա թողարկել է ավելի քան 60 ալբոմ, որոնցից 18-ը դարձել են պլատինե: Արտիստը նաեւ նկարահանվել է «Դեւուհիները», «Մասնագետը», «Հրեշը», «Մարդը գնացքից», «Կողոպուտ ֆրանսիական ձեւով» եւ «Վարդագույն հովազ2» ֆիլմերում: