Բաժիններ՝

Հոքինգը պաշտպանել է համաշխարհային կառավարության ստեղծման գաղափարը

Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը հավանություն է տվել համաշխարհային կառավարության ստեղծման գաղափարին: Այս մասին ֆիզիկոսը պատմել է The Times-ում հրապարակված հարցազրույցում:

Գիտնականի կարծիքով՝ ներկայում աշխարհը գտնվում է ոչնչացման սպառնալիքի ներքո՝ կենսաբանական կամ միջուկային  պատերազմի հետեւանքով: Դա մարդուն հատուկ ագրեսիայի դրսեւորումն է, որն ավելի վաղ նպաստել է էվոլյուցիային:
«Մենք պետք է ժառանգած այդ բնազդը վերահսկենք տրամաբանության եւ առողջ դատողության միջոցով»,- կարծում է Հոքինգը:

Նա նշում է, որ դա կարող է ապահովել «որեւէ ձեւի համաշխարհային կառավարությունը», ինչը, գիտնականի կարծիքով, չի բացառում այլ խնդիրների, այդ թվում՝ դիկտատուրայի առաջացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031