
«Այս հաղթանակը նվիրվում է բոլոր նրանց, ովքեր հավատում էին մեզ». Լուիս Էնրիկե

Շնորհակալություն, մարզիչ:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է կապտանռնագույնների անհավանական քամբեքը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում:
«Մենք շատ էինք ռիսկի գնում այսօրվա խաղում, բայց դա տվեց իր արդյունքները: Մեզ համար գլխավորն արդյունավետությունն էր: Չեմ կարծում, որ քառորդ եզրափակչի մյուս թիմերն ուրախ են մեզ տեսնել Չեմպիոնների հաջորդ ռաունդում, բայց բոլոր թիմերն էլ տիտղոսը նվաճելու շանս ունեն: Այս հաղթանակը նվիրվում է բոլոր նրանց, ովքեր հավատում էին մեզ Փարիզի խաղից հետո»,- Լուիս Էնրիկեին է մեջբերում Marca-ն:
Առաջին խաղը Փարիզում ավարտվել էր 4:0՝ հօգուտ ՊՍԺ-ի:
Պատասխան խաղում «Բարսելոնան» հաղթեց 6:1 հաշվով:
Վերջին գնդակները կապտանռնագույնները խփեցին 88-րդ րոպեից հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը