
Ինքնասպանություն Երևանում. «Փաստինֆո

Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանում նախօրեին մի կին ինքնասպանություն գործելու նպատակով բարձրահարկ շենքից ցած է նետվել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կինը 52 տարեկան է, ցած նետվելու հետևանքով նա ստացել է ոտքերի բաց կոտրվածքներ, ներքին արյունահոսության և գանգուղեղային տրավմա, սակայն դժբախտաբար կնոջ կյանքը փրկել չի հաջողվել՝ նա հիվանդանոցում մահացել է: