Բաժիններ՝

«Ջրավազանային կառավարման պլանները պետք է արմատապես վերանայել». Կարեն Կարապետյան

Գործադիր մարմնի այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարական տվեց ՀՀ բնապահպանության նախարարին: Այսօր կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է նաև Ախուրյանի ջրավազանային կառավարման պլանը:

«Կարծում ենք, որ ջրավազանային՝ արդեն ընդունված կառավարման պլանները պետք է արմատապես վերանայել և քայլեր ձեռնարկել ջրավազանային կառավարման պլանների մշակման հետագա քայլերի վերաբերյալ»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ բնապահպանության նախարարին հանձնարարելով եռամսյա ժամկետում մշակել ջրային հաշվեկշռի ճշգրիտ հաշվարկի մեթոդաբանությունը, ապահովել կիրառական քայլեր մշակվող ջրավազանային կառավարման պլաններում համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահանջները ներառելու, այդ թվում գործողությունների համադրումը ՀՀ ռազմավարական ծրագրերի, ընթացիկ նախաձեռնությունների և կանխատեսումների հետ:

Վարչապետը հանձնարարեց մինչև 2017թ. 31-ը վերանայել մինչև այժմ ՀՀ կառավարության համապատասխան որոշմանը համապատասխան մշակված և մշակման փուլում գտնվող կառավարման պլանները և համապատասխանեցնել նշված պահանջներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս