«Աշխարհում աճում է կանանց նկատմամբ խտրականությունը». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Տղամարդկանց և կանանց պատմականորեն անհավասար վիճակը խորանում է երկրներում աճող անհավասարությամբ և հանգեցնում է գենդերային հիմքի վրա խտրականության աճի։
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշը՝ կոչ անելով Կանանց միջազգային օրվա կապակցությամբ վերջ տալ կանանց նկատմամբ բռնաճնշումային պրակտիկային, հայտնում է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը։
«Կանանց միջազգային օրվա կապակցությամբ եկեք բոլորս խոստանանք անել մեզնից կախված ամեն ինչ՝ հաղթահարելու արմատացած նախապաշարումները, խթանելու գենդերային իրավահավասարությանը և կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնմանը»,- ասել է Անտոնիո Գուտյերեշը։
Նա ընդգծել է, որ ողջ աշխարհում ավանդույթների, մշակութային արժեքների, կրոնի հիմքերի աղճատումը հանգեցնում է կանանց իրավունքների ոտնահարման, սեքսիզմի տարածման։
Գուտյերեշը հավելել է, որ այսօր բազմաթիվ կանայք մինչ օրս ինչպես հարկն է ներկայացված չեն քաղաքականության ու տնտեսության մեջ։