Բաժիններ՝

Բեռլինը Անկարայի հետ երկխոսությանն այլընտրանք չի տեսնում

Այսօր Բեռլինում կայացել է Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարներ Զիգմար Գաբրիելի և Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը։

«Չնայած զգալի տարաձայնություններին՝ Թուրքիայի հետ երկխոսությանն այլընտրանք չկա»,- հայտարարել է Գաբրիելը։

Նա նշել է, որ Չավուշօղլուի հետ բանակցությունները եղել են «լավ և բաց» և միաժամանակ, «կոշտ»։

Երկու երկրներն էլ ցանկանում են «քայլ առ քայլ» վերադառնալ նորմալ երկկողմ հարաբերությունների, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։

Զիգմար Գաբրիելը բացատրել է իր թուրք գործընկերոջը, որ «կան սահմաններ, որոնք չի կարելի անցնել, և դա վերաբերում է նացիստական Գերմանիայի հետ համեմատությանը»։
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Անկարան համաձայնել է գերմանացի դիվանագետներին մատչում տրամադրել Die Welt թերթի թղթակից Դենիզ Յուջելին, որը Թուրքիայում կասկածվում է ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս