Բաժիններ՝

Ջոն Մակքեյնը հայտարարել է Ռուսաստանի հետ WikiLeaks-ի կապերի մասին

ԱՄՆ Կոնգրեսի զինված ուժերի հարցերով կոմիտեի նախագահ Ջոն Մակքեյնը հայտարարել է, որ «ակնհայտորեն, WikiLeaks-ը կապված է եղել Ռուսաստանի հետ», հայտնում է TASS-ը։

«Ես չեմ կարող պնդել, բայց ակնհայտորեն, WikiLeaks-ը կապված է եղել Ռուսաստանի հետ»,- ասել է նա։

Նշվում է, որ նա չի ներկայացրել ապացույցներ, որ Ռուսաստանն «առնչություն» ունի WikiLeaks-ի նոր հրապարակումների հետ կիբերլրտեսության մեթոդների մասին, որոնք օգտագործում է ԿՀՎ-ն։

Մարտի 7-ին հաղորդվել է, որ WikiLeaks-ը հրապարակել է ԿՀՎ-ի փաստաթղթերի առաջին մասը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս