Բաժիններ՝

Վրաստանի քաղաքացիները մարտի 28-ից կարող են ԵՄ գնալ առանց վիզայի

Վրաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի փոփոխության մասին տեղեկությունը հրապարակվել է Եվրամիության պաշտոնական ամսագրում, կարճատև ուղևորությունների համար առանց վիզային ռեժիմը ուժի մեջ կմտնի հրապարակման օրվանից 20 օր հետո՝ մարտի 28-ին, հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ն։

Եվրոպայի խորհուրդը պաշտոնապես հավանության է արժանացրել Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմը փետրվարի 27-ին։

Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ երկրի քաղաքացիները մարտի 28-ից հնարավորություն կունենան առանց վիզայի այցելել ԵՄ կարճատև այցերի նպատակով։

Վրաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է բոլոր քաղաքացիներին «նման կարևոր որոշման» կապակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031