Բաժիններ՝

«Գերմանիան Բեռլինյան պատ է կառուցում Թուրքիայի հետ հարաբերություններում». Օմար Չելիք

Գերմանիայի իշխանությունները փորձում են Բեռլինի պատ կառուցել Անկարայի հետ հարաբերություններում, հայտարարել է ԵՄ-ի հարցերով Թուրքիայի նախարար Օմեր Չելիքը՝ մեկնաբանելով երկու երկրների միջև ծագած ճգնաժամը, հայտնում է Anadolu գործակալությունը։

«Գերմանիայի իշխանությունները Բեռլինի պատ են կառուցում Թուրքիայի հետ հարաբերություններում։ Ինձ հաճախ են հարցնում, թե արդյոք Թուրքիան դեռ հետաքրքրված է ԵՄ-ի անդամակցությամբ։

Դրան ես պատասխանում եմ, որ ամեն ինչ կապված է նշանակությունից, որը դրվում է «Եվրոպա» բառի մեջ։ Եթե խոսքը Եվրոպայի մասին է, որին ցանկանում են տեսնել աջ ֆրանսիացիներն ու հոլանդացի քաղաքական գործիչներ Նիկոլա Սարկոզին, Մարին Լե Պենը կամ Գերտ Վիլդերսը, ապա Թուրքիան երբեք չի ցանկանա լինել նման Եվրոպայի կազմում և չի ընդունում նրա լեգիտիմությունը»,- ասել է Չելիքը գործակալությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստ է լինել Եվրոպայի մաս, որտեղ «բացակայում են երկակի ստանդարտները մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում, որտեղ տիրում են խաղաղությունն ու կայունությունը»։

Չելիքը հայտարարել է, որ Գերմանիայի թուրքական համայնքի անդամները բախվում են սիստեմատիկ ճնշումների, իսկ նրանց առաջ թուրք քաղաքական գործիչներին արգելում է ելույթ ունենալ պաշտոնական Բեռլինը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի հզորության աճը հանգեցրել է Գերմանիայի հետ մրցակցության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս