Բաժիններ՝

Ֆիննախում կայացել է ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի վերստուգող կոմիտեի նիստը

Մարտի 6-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության պատվիրակության Հայաստան այցի շրջանակներում տեղի է ունեցել «Հայաստանում պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիր» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի վերստուգող կոմիտեի նիստը:

Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, նիստի ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի շրջանակներում ամրագրված պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների կատարման ընթացքը, ինչպես նաև ԵՄ հնարավոր աջակցությունը բարեփոխումների գործընթացին: Մասնավորապես, ներկայացվել են ծրագրային բյուջետավորման ներդրման, գենդերային բյուջեի, մեկ աղբյուրից գնման մեթոդի կիրառման դեպքում օրենսդրական հիմնավորումների հրապարակման, պարզեցված պետական բյուջեի և վերջինիս կատարման մասին հաշվետվությունների մշակման, բարձրագույն վերահսկիչ մարմինների համար նախատեսված միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, համապատասխանության և կատարողական աուդիտների իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը:

Կողմերը անդրադարձ են կատարել նաև ծրագրի շրջանակներում ընդհանուր պայմաններ հանդիսացող Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակին, պետական ֆինանսների կառավարման բնագավառում արձանագրված առաջընթացին, բյուջետային փաստաթղթերի թափանցիկությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս