
Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում`
Մարտի 8-10-ին, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 11-ին կեսօրից հետո, մարտի 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի ցերեկը և մարտի 11-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում`
Մարտի 8-10-ին, մարտի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 11-ին կեսօրից հետո, մարտի 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: