Բաժիններ՝

«Ծիծաղեցի, երբ գեր կինն ինձ «Ճարպոտ Ֆրենկ» անվանեց»». Ֆրենկ Լեմպարդ

Լեգենդար անգլիացին նեղացկոտ տղաներից չէ:
«Վեսթ Հեմի» և «Չելսիի» նախկին ֆուտբոլիստը պատմել է «Ճարպոտ Ֆրենկ» մականվան նկատմամբ իր վերաբերմունքի մասին, որը նա ստացել է «Վեսթ Հեմի» կազմում հանդես գալու ժամանակ:

«Երբ ես ավելի երիտասարդ էի, դա ինձ վրդովվեցնում էր, իսկ հիմա ես ծիծաղում եմ դրա վրա: Ամեն ինչ սկսվեց «Վեսթ Հեմում»: Մի անգամ գեր կինը կանգնեց և գոռաց իմ հասցեին. «Ճարպոտ Ֆրենկ»: Այդ պահին ես հասկացա, որ դա ծիծաղելի է:

Երկրպագուները ֆուտբոլիստների մասին շատ վատ բաներ են ասում. անձնական կյանքի մասին, ընտանիքի մասին, ինձ դա ընդհանրապես դուր չի գալիս, բայց «Ճարպոտ Ֆրենկն» ինձ դուր է գալիս»,- հայտարարել է Լեմպարդը FourFourTwo-ին տված հարցազրույցում:
Ֆրենկ Լեմպարդն ավարտեց կարիերան 2017թ. փետրվարին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս