
Ալեքսիս Սանչեսը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն «Արսենալի» հետ և ամռանը կմիանա «Յուվենթուսին»

Չիլիացին կարոտել է տիտղոսներին:
Հարձակվողը չի պատրաստվում աշխատել մինչև պայմանագրի վերջը, որը լրանում է 2018 թվականին: «Արսենալը» շարունակում է բանակցություններ վարել ֆուտբոլիստի հետ, բայց Սանչեսն ուզում է շաբաթական 290 հազար եվրո, որը դուրս է ակումբի թույլատրելի սահմաններից: Լոնդոնցիների կողմից առաջարկվող պայմաններին Ալեքսիսը համաձայն չէ, դրա համար կխնդրի վաճառել իրեն ամռանը, «Յուվենթուսին»:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Յուվենթուսը» պատրաստ է հարձակվողի համար վճարել 29 մլն եվրո:
ԱՊԼ-ի 2016-17թթ. մրցաշրջանում Սանչեսի հաշվին գրանցվել է 17 գոլ և 10 փոխանցում:
«Արսենալում» անցկացրած 3 տարիներում Սանչեսը նվաճել է Անգլիայի գավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը