
Ինչո՞ւ է ավելի լավ սիրել, քան սիրված լինել

Նախ` ում սիրում ենք, նրան ճանաչում ենք, իսկ եթե մեզ են սիրում, չենք ճանաչում դիմացինին:
Երկրորդ` այն որ սիրում ենք, դա մեր անձնական առաքինությունն է, իսկ եթե մեզ են սիրում, դա այլոց առաքինությունն է:
Երրորդ` երբ սիրում ենք, պարտավորեցնում ենք ուրիշներին, իսկ երբ մեզ են սիրում, պարտական ենք դառնում ուրիշներին:
Չորրորդ` երբ սիրում ենք, շահում ենք ինքներս մեզ, իսկ երբ մեզ են սիրում, ուրիշներն են շահում իրենք իրենց:
Գրիգոր Տաթևացի
«Գիրք Հարցմանց»
qahana.am