Համացանցի հիթը. թխվածքաբլիթներ, որոնցից հնարավոր չէ կտրվել
Այս թխվածքաբլիթները կարելի է պատրաստել բառացիորեն 5 րոպեում և ուրախացնել տան անդամներին:
Բաղադրիչներ
1. Կարագ – 1/2 բաժակ
2. Շաքարավազ – 2 բաժակ
3. Կաթ – 1/2 բաժակ
4. Կակաո – 4 ճ/գ
5. Նութելա կամ նմանատիպ կրեմ – 1/2 բաժակ
6. Վանիլին – 2 թ/գ
7. Արագ պատրաստման վարսակի փաթիլներ – 3-3.5 բաժակ
Պատրաստան եղանակը
1. Կարագը, կաթը, շաքարավազը և կակաոն ուղարկել կաթսայի մեջ: Անընդհատ խառնելով՝ հասցնել եռման աստիճանի: Եռացնել 1 րոպե:
2. Ավելացնել նութելան, վանիլինը և վարսակի փաթիլները: Լավ խառնել և գդալով տեղաբաշխել թխվածքաբլիթները պերգամենտի վրա:
3. Ուղղակի թողնել, որ սառչեն. 10-15 րոպե և կարելի է մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը