
Արագ պատրաստվող համեղ ֆրանսիական կարկանդակներ

Էներգետիկ արժեքը 1 չափաբաժնում.
Կալորիականություն – 4170 կկալ
Սպիտակուցներ – 101.5 գ
Ճարպեր – 193.3 գ
Ածխաջրեր – 519.7 գ
Բաղադրիչներ
1. Ալյուր – 3 բաժակ
2. Շաքարավազ – 3 ճ/գ
3. Մարգարին – 200 գ
4. Կաթ – 1 բաժակ
5. Ձու – 2 հատ
6. Չոր խմորիչ – 30 գ
Պատրաստման եղանակը
1. Փափկեցրած մարգարինը խառնել շաքարավազի հետ: Ավելացնել ձվերը, լավ խառնել, մի փոքր աղ ցանել:
2. Եթե խմորիչը չոր է, ապա խառնել այն ալյուրի հետ: Կաթն ավելացնել մարգարինի մեջ, խառնել, ավելացնել ալյուրը և խմոր հունցել: Կարող է անհրաժեշտ լինել ավելի շատ ալյուր կամ հեղուկ (կախված է խմորի կառուցվածքից):
3. Պատրաստի խմորը դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ և կապել: Թողնել 15-20 րոպե՝ բարձրանալու համար: Դրանից հետո թխել կարկանդակները տարբեր միջուկներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը