
«Ես ցանկանում եմ դառնալ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչը». Ռոբերտո Մանչինի

«Ինտերի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ կցանկանար գլխավորել Իտալիայի հավաքականը, քանի որ մեծ պոտենցիալ է տեսնում նրանում:
«Ես կցանկանայի դառնալ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչը շատ պատճառներով: Երկրում հայտնվել են շատ երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստներ: Կարծում եմ, մի քանի տարի հետ մենք կտեսնենք շատ ուժեղ Իտալիայի հավաքական: Բերարդի, Բերնարդեսկի, Կիեզա, Դոննարումա, Լոկատելի, Գալիարդինի. նրանք շատ լավ ֆուտբոլիստներ են»,- ասել է Մանչինին Corriere dello Sport-ին տված հարցազրույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը