Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդում» Իբրահիմովիչի մականունն «Աստված» է

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Ջեսի Լինգարդը և Մարկուս Ռաշֆորդը պատմել են, թե ինչպիսի մականուններ ունեն իրենց ակումբակիցները, հայտնում է The Sun-ը: Լինգարդը հաղորդել է, որ թիմում շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մականունը «Աստված» է:

«Նրան համրար կլինի նաև «Գազան»-ը, քանի որ նրա հոգեբանական բնութագրերը նույնքան բարձր են, որքան որ խաղայինները»,- ավելացրել է Ռաշֆորդը:

Ֆուտբոլիստները հաղորդել են նաև, որ Ուեյն Ռունիին թիմում անվանում են «Լեգենդ», դարպասապահ Դավիդ Դե Խեային՝ «Կպչուն», իսկ պաշտպան Քրիս Սմոլինգին կոչում են «Ձայն»՝ նրա անընդհատ խոսելու ցանկության պատճառով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս