«Կյանքը չպետք է տխուր ճանապարհորդություն լինի՝ դեպի գերեզման». ճապոնացի բժիշկ Վոնգի խորհուրդները

Յուրաքանչյուր բժիշկ ունի իր սեփական տեսակետն առողջության և բժշկության մասին: Կարծիքների բազմազանությունը ծնում է նոր գաղափարներ:

Բժիշկ Վոնգը ճապոնացի մասնագետ է և առողջության պահպանման վերաբերյալ ունի յուրահատուկ տեսակետ: Նրա ելույթը բժիշկ դիետոլոգների համաշխարհային սիմպոզիումում սենսացիա է առաջացրել:

Բժիշկ Վոնգի խորհուրդները:

Բժշկի հարցազրույցից մի փոքր հատված:

– Բժիշկ, ես լսել եմ, որ սիրտ-անոթային համակարգի ամրացման համար վարժությունները երկարաձգում են կյանքը: Դա ճի՞շտ է:

– Ձեր սիրտը ստեղծված է նրա համար, որպեսզի զարկի: Ինչպես և յուրաքանչյուր օրգան, այն ժամանակի ընթացքում մաշվում է: Եթե դուք ստիպեք սրտին խփել ավելի արագ, դա չի նշանակում, որ այն ավելի երկար կծառայի: Ավտոմեքենայի արագությունը մեծացնելով՝ հիմարություն կլինի հույս ունենալ, որ նրա շահագործման ժամկետը կավելանա: Ուզո՞ւմ ես երկար ապրել, ննջիր:

– Արդյո՞ք ես պետք է քչացնեմ ալկոհոլի օգտագործումը, եթե ցանկանում եմ ամրացնել առողջությունս և ապահովագրել ինձ հիվանդություններից:

– Գինին պատրաստում են մրգերից, գարեջուրը՝ ածիկից՝ խմորիչից: Նույնիսկ բրենդին պատրաստում են խաղողի գինուց: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան օգտակար նյութեր են ձեր կողքով անցնում, եթե դուք հրաժարվում եք ավել մեկ բաժակից:

-Նշեք, խնդրում եմ, ֆիզիկական վարժությունների առավելությունը: Չէ՞ որ դրանք շատ օգտակար են:

– Իմ փիլիսոփայությունը շատ պարզ է: Եթե նախավարժանքից հետո Ձեր ոչ մի տեղը չի ցավում, դա արդեն լավ է:

– Արդյո՞ք տապակած կերակուրն այդքան վնաս է: Վախենում եմ նույնիսկ պատկերացնել նախաճաշն առանց ձվածեղի:

– Դուք ինձ ընդհանրապես չեք լսում: Ինչի՞ց են պատրաստում բուսայուղը: Չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող է բնական մթերքը վնասակար լինել:

– Վերջում թանկ խորհուրդ տվեք բոլորին, ովքեր փորձում են առողջ ապրելակերպ վարել:

– Կյանքը չպետք է տխուր ճանապարհորդություն լինի՝ դեպի գերեզման՝ մարմինը և առողջությունը մինչև վերջին օրերը լավ վիճակում պահելու մտադրությամբ: Ես դա տեսնում եմ այսպես. մի ձեռքում՝ «Շարդոնե», իսկ մյուսում՝ շոկոլադ, մարմինը ծերացել է, բայց ես սլանում եմ և գոռում. «Ա՛յ սա արկած էր»:

Հետաքրքիր փաստեր.

1. Ճապոնացիները ճարպ շատ քիչ են օգտագործում և ավելի քիչ են տառապում սրտային նոպայից, քան բրիտանացիները:

2. Մեքսիկացիները ճարպ շատ են ուտում և ավելի քիչ են տառապում սրտային նոպաներից, քան բրիտանացիները:

3. Չինացիները կարմիր գինի շատ քիչ են խմում և ավելի քիչ են տառապում սրտի նոպաներից, քան բրիտանացիները:

4. Իտալացիները կարմիր գինի շատ են խմում և ավելի քիչ են տառապում սրտի նոպաներից, քան բրիտանացիները:

5. Գերմանացիները գարեջուր շատ են խմում, նրբերշիկ և ճարպոտ սնունդ շատ են ուտում, բայց ավելի քիչ են տառապում սրտի նոպաներից, քան բրիտանացիները:

Որոշ մարդիկ այնքան են տարվում առողջությամբ, որ մոռանում են ապրել: Իսկ կյանքն անցնում է: Ահա թե ինչ է փորձում ասել բժիշկ Վոնգն իր այս հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս