
Լուիս Էնրիկեն ակնարկել է ԱՊԼ-ում աշխատելու մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի բացառում, որ կարող է աշխատել Անգլիայում:
«Բարսելոնայի» մարզիչ Լուիս Էնրիկեն հեռանալու վերաբերյալ հայտարարություն անելուց հետո պատմել է իր զգացողությունների մասին: Մարզիչը կիսվել է նաև ապագայի մասին իր մտքերով:
«Ինչպես եմ ինձ զգում նրանից հետո, ինչ հաղորդեցի ակումբից հեռանալու մասի՞ն: Ես նույնն եմ մնացել, բայց հիմա ինձ ավելի թեթևացած եմ զգում: Չեմ ուզում խոսել թիմի ապագա մարզչի մասին: Ուղղակի հաճույք կստանամ մնացած 3 ամիսներից՝ փորձելով տալ ամենալավն իմ ֆուտբոլիստներին:
Չգիտեմ՝ հետագայում ինչ կլինի, բայց իմ կինն իրեն հարմարավետ չի զգա ինձ հետ տանը 2-3 տարի: Հիմա նա, հնարավոր է, համակերպվի բրիտանական եղանակին, եթե նման տարբերակ լինի»,- ասել է Էնրիկեն:
iSport.ua-ն հաղորդում է, որ «Բարսելոնայի» երկրպագուները գտնում են, որ թիմի նոր մարզիչ պետք է դառնա Լիոնել Մեսսին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը