Բաժիններ՝

Ճապոնիայում սկսվել են Nintendo-ի նոր կցուրդի վաճառքները

Ամբողջ Ճապոնիայում վաճառքի է հանվել Nintendo կորպորացիայի նոր կցուրդը՝ Switch անվամբ: Այդ ընկերության կոնսոլների երկրպագուները վաղ առավոտից հերթի են կանգնել էլեկտրոնիկայի խանութների առջեւ։

«Ես ունեմ Nintendo-ի բոլոր կցուրդները, հուսով եմ, որ սա էլ չի հիասթափեցնի ինձ»,- Տոկիոյի կենտրոնի խանութներից մեկում ՏԱՍՍ-ին պատմել է 30-ն անց մի տղամարդ՝ հենց նոր գնած Switch-ով տուփը սեղմելով կրծքին: Վաճառքի հանված կոնսոլն արժե 29 հազար 980 իեն (շուրջ 260 դոլար):

Նոր կցուրդն իրենից ներկայացնում է տնային խաղային համակարգի եւ շարժական գաջեթի հիբրիդ: Մշակողների հատուկ հպարտությունն են դարձել JoyCon ջոյստիկները, որոնք աչքի են ընկնում փոքրիկ չափով եւ ունեն շարժման ներսարված սենսորներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս