Բաժիններ՝

4 մթերք, որոնք երբեք չի կարելի ուտել քնելուց առաջ

Fithacker.ru կայքը գրում է, որ քնի որակի վրա կարող են ազդել մի շարք գործոններ։ Դրանց թվում է նաև սնունդը, որ օգտագործում եք քնելուց առաջ։ Մեծ քանակով ճարպեր, սպիտակուցներ և նատրիում պարունակող մթերքը կստիպի ձեզ երկար տանջվել, մինչև կարողանաք քնել։ Միևնույն ժամանակ, ճիշտ մթերք օգտագործելու դեպքում դա կօգնի ձեզ լավացնել քնի որակը։ Ուշադրություն դարձրեք մթերքների ցանկին, որ չի կարելի օգտագործել քնելուց առաջ։

1. Հավ։ Հավը մեծ քանակով սպիտակուցներ է պարունակում, իսկ սպիտակուցի մեծ քանակը դանդաղեցնում է նյութափոխանակությունը 50 տոկոսով։ Եթե քնելուց առաջ հավ օգտագործեք, օրգանիզմը ստիպված կլինի ջանքեր գործադրել՝ այն վերամշակելու համար, ինչի արդյունքում քնելն ավելի բարդ կլինի։

2. Սև շոկոլադ։ Շոկոլադը կոֆեին է պարունակում։ Այն խթանում է նյարդային համակարգը։ Սա կարող է հանգեցնել սրտի զարկերի արագացման, ինչը բացասաբար է ազդում քնի վրա։

3. Կծու մթերք։ Եթե սիրում եք կծու մթերք օգտագործել, դա արեք ցերեկային ժամերին։

4. Յուղոտ մթերք։ Բոլորս էլ գիտենք, որ ֆասթ-ֆուդն առողջ չի կարող համարվել, բայց գիտե՞ք արդյոք, որ այն կարող է ազդել քնի որակի վրա։ Այն մեծ քանակով ճարպ է պարունակում, ինչը խթանում է ստամոքսահյութի արտադրությունը։ Սա կարող է այրոցի պատճառ դառնալ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս