«Դպրոցներում ցեղասպանությունը որպես առանձին առարկա դասավանդելու ծրագիր չկա». ԿԳՆ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում ցեղասպանությունը որպես առանձին առարկա դասավանդելու ծրագիր չկա, ինչպես թյուրիմացաբար ներկայացվել է որոշ լրատվամիջոցներում:

ՀՀ ԿԳ նախարարությունը, ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Ռուբինա Փիրումյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի ձեռնարկի քննարկմանը հրավիրելով ուսուցիչներին, նպատակ է ունեցել տեսակետների փոխանակման, բաց քննարկումների, կարծիքների ազատ արտահայտման միջոցով ավելի պարզեցնել դպրոցներում Հայոց ցեղասպանության թեմայի ներկայացման ուղիները:

Քննարկումների հիմնական թիրախը դպրոցներում դասաժամ կամ առարկա ներդնելը չէ, այլ ընդամենը ուսուցիչներին օգնել գտնել արդյունավետ ճանապարհ՝ ցեղասպանության խնդրի վերաբերյալ առկա տեղեկատվությունը (դասագրքերում ներառված փաստական նյութերը) հոգեբանական համապատասխան մոտեցմամբ երեխաներին ներկայացնելու նպատակով:

Ի դեպ, Մեծ եղեռնի թեման վաղուց` դեռևս խորհրդային ժամանակներից է ընդգրկված դասագրքերում:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պատրաստակամ է կրթության ոլորտի վերաբերյալ հասարակական հնչեղություն ունեցող բոլոր հարցերի բաց քննարկմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031