
«Աշխատանք «Բարսելոնայո՞ւմ». Ես մինչև մահ կապված եմ «Սևիլիայի» հետ». Խորխե Սամպաոլի

Արգենտինացին, ինչպես և Արսեն Վենգերը, չի շտապում «Քամփ Նոու»:
«Աշխատանք «Բարսելոնայո՞ւմ»: Ես այդ հարցի պատասխանը չունեմ, որովհետև հարցն ինքը գոյություն չունի: Գաղափար չունեմ, թե ինչ են խոսում այդ թեմայով, բայց մրցաշրջանի այս փուլում թեկնածուների մասին բոլոր խոսակցությունները ոչ մի միտք չունեն:
Ես մինչև մահ կապված եմ «Սևիլիայի» մարզական նախագծի հետ: Մենք դեռ հանդիպում չենք ունեցել ղեկավարության հետ, որի ժամանակ կքննարկենք ապագա նախագծերը, ակումբի կառուցվածքը, բայց վստահ եղեք, մենք պատրաստվում ենք դա անել»,- Սամպաոլիին է մեջբերում Sky Sports-ը:
Սամպաոլին գլխավորել է «Սևիլիան» 2016 թվականից: 25 տուրերից հետո անդալուզցիները գրավում են 3-րդ տեղը՝ հետ մնալով առաջատար «Բարսելոնայից» 2 միավորով: Ավելի վաղ Սամպաոլին բազմիցս ցանկություն է հայտնել Լիոնել Մեսսիի հետ աշխատելու վերաբերյալ:
Մարտի 1-ին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարեց ամռանն ակումբից հեռանալու մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը