«Ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելն օրենքի խախտում է». Հերիքնազ Տիգրանյան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի կարծիքով՝ ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելն օրենքի խախտում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա տվեց հետևյալ պարզաբանումը.

«Որևէ կերպ ապրիլի 2-ը չենք դիտարկում հուզականության դաշտում, այլ ընդամնեը կատարում ենք իրավական նորմերի վերլուծություն. գործող Սահմանադրության 91-րդ հոդվածը դեռ ուժի մեջ չի մտել, ԸՕ-ի 103-րդ հոդվածը հակասում է Սահմանադրության 91-րդ հոդվածին, բայց այս պահին գործում է հին Սահմանադրության 68-րդ հոդվածը: Հետևաբար, ընտրությունները պետք է նշանակվեին ոչ թե գործող Սահմանադրության 91-րդ հոդվածով, այլ հին Սահմանադրության 68-րդ հոդվածով, և դա պետք է լիներ ապրիլի 22-մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Այստեղ կիրառվել է ԸՕ-ի նորմը, դրա մասին հայտարարել են նաև իշխանության ներկայացուցիչները, որ կա անհամապատասխանություն օրենքի նորմի և Սահմանադրության նորմի միջև, բայց այդ անհամապատասխանությունից չպետք է սխալ որոշում կայացվեր»:

Նրա խոսքով՝ թեև եղան խոսակցություններ՝ ընտրությունների օրվա փոփոխության մասին, բայց այս պահի դրությամբ դեռ որևէ նոր հրամանագիր չկա. «Կա ԿԸՀ-ի հաստատած ժամանակացույցը, և մենք առաջնորդվում ենք այդ ժամանակացույցով»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս