Բաժիններ՝

««Լեսթերի» հետ շփումներ չեն եղել, բայց ես ոչ մի տարբերակ չեմ բացառում». Գուս Հիդինգ

Հոլանդացին ուրախությամբ կաշխատի:
«Ռուսաստանի հավաքականի» և Մախաչկալայի «Անժիի» նախկին գլխավոր մարզիչը մեկնաբանել է «Քինգ Փաուերում» իր ապագայի մասին շշուկները:

«Ինձ թվում է, որ «Լեսթերը» վատ արդյունքի չհասավ Ռանիերիի հեռացումից հետո Շեքսպիրի ղեկավարությամբ: Ֆուտբոլիստներն ապացուցեցին իրենց կարողությունը «Լիվերպուլի» դեմ խաղում:

Ինչ վերաբերում է ինձ, ապա շփումներ «Լեսթերի» հետ չեն եղել: Բայց ես շատ եմ սիրում ֆուտբոլը և չեմ բացառում ոչ մի տարբերակ: Ես երբեք ակումբներում երկար ժամանակ չեմ մնացել, բայց շատ հաճելի կլիներ աշխատել երիտասարդների հետ»,- ասել է Հիդինգը De Telegraaf-ին:

Կլաուդիո Ռանիերին հեռացավ «Լեսթերից» փետրվարի 23-ին: Նրա հեռացումից հետո առաջին խաղում աղվեսները 3:1 հաշվով հաղթեցին «Լիվերպուլին»:
Հիդինգը 2 անգամ եղել է «Չելսիի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս