Բաժիններ՝

Նոբելյան կոմիտեն հայտնել է խաղաղության մրցանակի 318 հավակնորդների մասին

Նոբելյան կոմիտեն մարտի 2-ի երեկոյան կազմել է խաղաղության մրցանակի թեկնածուների երկար ցուցակը: Այս մասին ասված է Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Ընդամենն առաջադրված է 318 հավակնորդ, ինչը գրեթե ռեկորդային թվաքանակ է, ավելի շատ եղել է միայն 2016 թվականին, երբ պարգեւին հավակնում էր 376 թեկնածու: Այս տարի մրցանակի համար անվանակարգվել է 215 ֆիզիկական անձ եւ 103 կազմակերպություն:

Ավանդույթի համաձայն, նրանց անունները չեն բացահայտվում: Նոբելյան կոմիտեն անվանակարգորդների ցուցակը կկրճատի մինչեւ 20 եւ միայն այդ ժամանակ կհրապարակի այն:

Մրցանակի հանձնումը կկայանա հոկտեմբերին Օսլոյում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս