Նոր սկանդալ թուրք-գերմանական հարաբերություններում. Գերմանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle պարբերականը, պատճառը Գերմանհիայի իշխանությունների կողմից մի միջոցառման չեղարկումն է, որին պետք է մասնակցեր և ելույթ ունենար Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:

Թուրքիայի ԱԳՆ-ում Էրդմանին իրենց մտահոգությունն են հայտնել արարողությունը չեղարկելու առնչությամբ:

Բոզդաղը մարտի 2-ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առնչությամբ պետք է ելույթ ունենար Գերմանիայի Գագգենաու քաղաքում, սակայն վերջին պահին քաղաքապետարանն արգելել է դրա անցկացումը: Քաղաքապետը հայտնել է, որ որոշումը քաղաքական բնույթ չունի:

Որոշումը խստորեն դատապարտել է Բոզդաղը` ասելով, որ  կատարվածն անընդունելի է: Նա չեղյալ է համարել Գերմանիայի արդարադատության նախարարի եհտ հանդիպումը:

Տեսանյութեր

Լրահոս