«Մարդու աշխատանքն իր սրտով պիտի լինի». Աղվան Հովսեփյանի եղբայրը անկեղծանում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական դաշտից դուրս չեմ գալիս, բայց ԱԺ-ից գնում եմ իմ ցանկությամբ։ Չուզեցա էլի պատգամավոր լինեի»,- երեկ մեր լրագրողին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ Աջափնյակի նախկին թաղապետ Ռուբեն Հովսեփյանը: «Մարդու աշխատանքն իր սրտով պիտի լինի, ես չուզեցի նորից պատգամավոր դառնամ»,- ասել է նա, ով 5 տարի շարունակ ապարանցի գործընկերոջ՝ Վրեժ Մարկոսյանի հետ եկել-գրանցվել ու լքել է ԱԺ տարածքը։

Ժամանա՞կ եք գլորել։ «Չէ, խի՞ եմ գլորել»։ Ի՞նչ եք արել։ «Հանձնաժողովներում ակտիվ աշխատել եմ»։ Ի՞նչ եք տանում ԱԺ-ից։ «Ոչ մի բան, ի՞նչ պետք ա տանեմ… հուշեր, լավ ընկերներ»։ Իսկ մասնակցելո՞ւ եք ընտրություններին։ «Այո, իհարկե»։ Որտե՞ղ։ «Բոլոր տեղերում՝ Աջափնյակում էլ, Մալաթիայում էլ, Ապարանում էլ»։

Ո՞ր թեկնածուի օգտին եք աշխատելու։ «ՀՀԿ-ի»։ Դուք հրաժարվեցիք, բայց Ձեր եղբայրը չի հրաժարվում քաղաքական նկրտումներից, ինչո՞ւ։ «Իմ եղբայրը քաղաքականությամբ չի զբաղվում, ես չեմ լսել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս