Բաժիններ՝

«Ես նոկաուտի կենթարկեմ Կլիչկոյին, բայց դա արագ չի լինի». Էնթոնի Ջոշուա

Գերծանր քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուան հայտարարել է, որ պլանավորում է նոկաուտի ենթարկել Վլադիմիր Կլիչկոյին:

«Ես կարծում եմ, որ նոկաուտի կենթարկեմ Կլիչկոյին: Ես սնահավատ չեմ, բայց ինձ, չգիտես ինչու, թվում է, որ դա բավականին անսպասելի կլինի: Դա կլինի հակահարվածի նման մի բան, և նոկաուտն արագ չի լինի, որովհետև Վլադիմիրը շատ փորձառու է, և նրան հեշտ չէ դիպչելը:

Ես կգտնեմ իմ հնարավորությունը և կօգտվեմ դրանից»,- ասել է Ջոշուան:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Լոնդոնում Վլադիմիր Կլիչկոն և Էնթոնի Ջոշուան կանցկացնեն մենամարտ IBF և WBA Super վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսների համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս