Բաժիններ՝

Լոնդոնի Sotheby՚s-ի աճուրդում վաճառքներից հասույթի ռեկորդ է սահմանվել

Sotheby՚s աճուրդային տունը մարտի 1­-ի երեկոյան հասույթի բացարձակ ռեկորդ է սահմանել: Ինչպես հայտնել է Sotheby՚s­ի մամուլի ծառայությունը, իմպրեսիոնիզմի եէւ մոդեռնիզմի ոճի արվեստի ստեղծագործությունների վաճառքից ստացվել է 194,7 միլիոն ֆունտ ստեռլինգ կամ 240,8 միլիոն դոլար:

«Դա ամենաբարձր գումարն է երբեւէ Լոնդոնում անցկացված ցանկացած աճուրդի համար»,­ ասվածէ Sotheby՚s­ի հաղորդագրույան մեջ, որն ստացվել է ՏԱՍՍ­-ում:

Աճուրդային տունը նաեւ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հիշյալ աճուրդում հինգ լոտեր վաճառվել են 10 միլիոն ֆունտ ստեռլինգը (12,3 միլիոն դոլարը) գերազանցող գնով: Դրանցից ամենաթանկը եղել ավստրիացի հռչակավոր գեղանկարիչ Գուստավ Քլիմթի

Bauerngarten («Գյուղական այգի») կտավը: Այն վաճառվել է գրեթե 48 միլիոն ֆունտ ստեռլինգով կամ 59,3 միլիոն դոլարով: Sotheby՚s­ի պնդմամբ՝ դա նկարի համար տրված՝ մեծությամբ երրորդ գումարն է Եվրոպայում արվեստի գործերի աճուրդների ամբողջ
պատմության ընթացքում, որոնք անցկացվել են տարբեր աճուրդային տների կողմից:

Պաբլո Պիկասոյի «Լոլիկներ» նկարը վաճառվել է 17 միլիոն ֆունտ ստեռլինգով (21 միլիոն դոլարով), իսկ Ամեդեո Մոդիլյանիի վրձնի՝ Պիեռ Էդուարդ Բարանովսկու դիմանկարը՝ 16 միլիոն ֆունտ ստեռլինգով (19,8 միլիոն դոլարով):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս