Բաժիններ՝

Մարտին Սքորսեզեն 150 մլն դոլար է փնտրում «Իռլանդացին» ֆիլմի նկարահանումների համար

Ամերիկացի ռեժիսոր Մարտին Սքորսեզեն «Իռլանդացին» նոր ֆիլմի նկարահանումների ֆինանսավորմանը օգնելու համար դիմել է Netflix տեսասթրիմինգային ծառայության ղեկավարությանը:

Ֆիլմի բյուջեն կկազմի մոտավորապես 150 մլն դոլար, իսկ Netflix­-ը, որը գլխավոր մեկն է համարվում ավանդական կինոթատրոնների համար, մտադիր է ձեռք բերել աշխարհի բոլոր երկրներում կինոնկարը ցուցադրելու լիակատար իրավունքը։

Ինչպես մարտի 1-­ին պարզաբանել է The Hollywood Reporter հանդեսը, Սքորսեզեն այնքան էլ շատ չի հարգում ժամանակակից կինոծառայությունները եւ դեռ վերջերս, հանդես գալով Լոնդոնում, հայտարարել էր, որ, իր կարծիքով, լավ ֆիլմը տնային պայմաններում
դիտելը «լավագույն լուծումը չէ»:

Սակայն Paramount Pictures­ի ղեկավար Բրեդ Գրեյը պաշտոնապես հայտարարել է այդ կինոստուդիայում իր պաշտոնից հեռանալու որոշման մասին, մինչդեռ Սքորսեզեն ակնկալում էր Գրեյի աջակցությունը պահանջվող ծավալով ֆինանսավորում ստանալու համար:

Ռեժիսորն իր նոր ժապավենում նկարահանվելու է հրավիրել Հոլիվուդի այնպիսի վետերանների, ինչպիսիք են՝ Ռոբերտ դե Նիրոն, Ալ Պաչինոն եւ Ջո Փեշին: Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա եւ պատմում է 1975 թվականին Միչիգանի նահանգում արհմիութենական ղեկավար Ջիմի Հոֆի խորհրդավոր անհետացման մասին: Նա մտել Է ռեստորան, եւ նրան այլեւս երբեք ոչ ոք չի տեսել:

ԱՄՆ-­ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) երկար տարիներ փորձում էր բացահայտել այդ գործը, բայց այդպես էլ չի հաջողել: Մաֆիայի մասին պատմությունների երկրպագուներն արհմիութանական բոսի անհետացումը հաճախ են ընդգրկում 20­րդ դարի ամենաաղմկահարույց չբացահայտված հանցագործությունների «տասնյակում»:

Իր նոր կինոնկարում Սքորսեզեն պատմում է տեղի ունեցածի վարկածներից մեկը:
«Իռլանդացին» ֆիլմի նկարահանումների համար պահանջվում է թանկարժեք տեխնոլոգիաների օգտագործում, քանի որ էկրանին դե Նիրոն, Ալ Պաչինոն եւ Փեշին պետք է գործող անձանց մարմնավորեն սկզբում 30 տարեկանում, իսկ հետո 50 եւ 70 տարեկանում: Հենց այդ հանգամանքով է պայմանավորված մեծ բյուջեն, ինչը եւ ռեժիսորին հարկադրել է դիմել Netflix­ին:

Հայտնի է, որ ռեժիսորը նյութերէր հավաքում եւ այդ ֆիլմի վրա աշխատում էր 28 տարի, բայց հանդես է գալիս միայն որպես դրա պրոդյուսեր, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս