Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ն գերատեսչություն է հրավիրել Թեհրանում Դանիայի դեսպանին

Իրանի ԱԳՆ-ն գերատեսչություն է հրավիրել Թեհրանում Դանիայի դեսպանին՝ կապված Կոպենհագենում Իրանի դեսպանատան վրա հարձակման հետ, հայտնել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Կասեմին։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը։

Իրանի ԱԳՆ-ն կտրուկ բողոք է հայտնել այն բանի առնչությամբ, որ նախօրեին՝ մարտի 1-ին, 6 իրանցի այլախոհ է մուտք գործել Կոպենհագենում Իրանի դեսպանատան տարածք, ասվում է Իրանի ԱԳՆ-ի կայքում։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը քննադատել է Դանիայի կառավարությանը՝ նրան մեղադրելով իրանական դեսպանության ու նրա աշխատակիցների անվտանգության ապահովման հարցում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի բացակայության մեջ՝ կոչ անելով դանիացի պաշտոնատար անձնանց «լուրջ ու պատասխանատու վերաբերվել մեղավորներին ու հայտնել արդյունքների մասին»։

Դանիացի դեսպան Դեննի Աննանը, իր հերթին, ափսոսանք է հայտնել հարձակման առնչությամբ՝ տեղի ունեցածը նկարագրելով որպես «անընդունելի», ասել է Գասեմին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031