Բաժիններ՝

Եվրախորհրդարանը Լե Պենին զրկել է իմունիտետից

Եվրախորհրդարանի պատգամավորները լիագումար նստաշրջանում քվեարկել են Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին։

Խորհրդարանական իմունիտետը հանելու մասին հարցումը ներկայացվել էր Նանտեր քաղաքի դատախազության կողմից։ Լե Պենին մեղադրել են «բռնության ակտերի պատկերների տարածման մեջ»։

Ֆրանսիայում հետաքննություն էր սկսվել այն բանից հետո, երբ 2015թ. դեկտեմբերին «Ազգային ճակատի» առաջնորդը Twitter սոցցանցում տարածել էր ԴԱԻՇ-ի մի քանի պատանդների սպանությունների լուսանկարներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031