
«Չելսին» Կոնտեին կառաջարկի բարելավված պայմանագիր, որպեսզի հետ պահի «Ինտեր» գնալու մտքից

«Չելսիի» ղեկավարությունը պատրաստվում է թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին առաջարկել ավելի բարելավված պայմաններով նոր պայմանագիր: Այդ կերպ լոնդոնյան ակումբում փորձում են իտալացի մասնագետին հետ պահել «Ինտեր» տեղափոխվելու մտքից:
Գործող համաձայնագրի պայմաններով Կոնտեն «Չելսիում» տարեկան ստանում է մոտ 6.5 մլն ֆունտ: Պայմանագրի ժամկետը լրանում է 2018 թվականին: Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Կոնտեն համաձայնել է գլխավորել «Ինտերն» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Ըստ Tuttosport-ի տվյալների, միլանյան ակումբի չինացի սեփականատերերն առաջարկել են իտալացուն 4-ամյա պայմանագիր՝ տարեկան 15 մլն եվրո աշխատավարձով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը